A
A
Բոլոր նրանց, ովքեր խոսում են ԼՀԿ-ի պահվածքից, կոչ եմ անում գնան, գտնեն 88 պատգամավորներին.Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարդիկ տարբեր պահանջներ կարող են ունենալ, նորմալ է, ես չեմ կարող գնահատական տալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին այսպես արձագանքեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
Մնացած հարցերի վերաբերյալ Սամսոնյանը հայտնեց՝ քննարկումների մեջ են, սպասում են Էդմոն Մարուքյանի հետ վերջնական քննարկմանը։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե անընդունելի է ԼՀԿ-ի պահվածքը և ձգձգումները, Սամսոնյանն արձագանքեց․
«Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հիմա խոսում են ԼՀԿ-ի պահվածքից, գնան, գտնեն 88 պատգամավորներին, ովքեր այս Խորհրդարանում պատգամավոր են, բերել և քննարկել այդ պատգամավորների վարքագիծը»։