A
A
Մահացել է օդանավակայանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Աշոտ Մխիթարյանը հանկարծամահ է եղել:
Մայիսի 23-ի գիշերը` «Զվարթնոց» օդանավակայանում Վալենսիայում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունից վերադարձող մեր հավաքականին դիմավորելիս 51-ամյա մասնագետը սրտի կաթված է ստացել եւ տեղում մահացել:
Աշոտ Մխիթարյանը Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը գլխավորում էր 2006 թվականից: Նրա սաները Պեկինի օլիմպիական խաղերից Հայաստան են վերադարձել երեք բրոնզե մեդալներով: Գյումրեցի մարզիչի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել նաեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: