Տղամարդիկ հաղթեցին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Մոսկվայում մեկնարկեց սեղանի թենիսի թվով աշխարհի թիմային 50-րդ առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի եւ կանանց, եւ տղամարտկանց հավաքականները:
Մեր կանանց հավաքականը, որը հանդես է գալիս 3-րդ դիվիզիոնի 2-րդ խմբում, առաջին մրցախաղում պարտվեց Շվեյցարիայի թիմին` 0:3: Մեր թենիսիստուհիներից միայն Հասմիկ Մաթեւոսյանին հաջողվեց հաղթել գոնե մեկ մրցափուլում, սակայն նա, այնուամենայնիվ, զիջեց Մոնիկա Ֆուրերին` 1:3: Լուիզա Նազարյանին ու Հասմիկ Խաչատրյանին չհաջողվեց դիմադրություն ցույց տալ իրենց մրցակիցներին:
Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նախ մեր թենիսիստուհիները կհանդիպեն Իրանի ընտրանու հետ, որն առաջին խաղում հաղթել է Արգենտինայի թիմին` 3:0, ապա կմրցեն վերջինիս հետ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը ընդգրկված է 4-րդ դիվիզիոնի 7-րդ խմբում, առաջին տուրում 3:0 հաշվով հաղթեց Երեւանից երեք անգամ փոքր տարածք ունեցող Գարնզի կղզիների (գտնվում է Մեծ Բրիտանիայից հարավ, Լա Մանշ նեղուցում) թիմին` 3:0: Երկրորդ տուրում մեր ընտրանին կհանդիպի Բահրեյնի թիմի հետ, որն նույնպես հաղթանակ է տարել առաջին տուրում` առավելության հասնելով Պակիստանի հավաքականի նկատմամբ` 3:1: