A
A
Երկրորդ հաղթանակը
Աջակցիր «Ա1+»-ինԱստրախանում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի Գրան պրիի 6-րդ մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Նախավերջին, 12-րդ տուրից հետո, աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովը: Նրանից մեկ միավորով ետ են մնում միանգամից 6 մասնակիցներ: Ավաղ, Հայաստանի միակ մասնակից Վլադիմիր Հակոբյանը դրանց թվում չէ:
Այս տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով արդեն 23-րդ քայլին պարտության մատնեց Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկին` տանելով երկրորդ հաղթանակը մրցաշարում: Վերջին տուրից առաջ Վլադիմիր Հակոբյանը 5 միավորով 12-13-րդ տեղերը բաժանում է հենց Իվանչուկի հետ:
Այսօր նա սեւերով կհանդիպի ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, որը վաստակել է 6,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 3-րդ տեղը: