Արծաթե մեդալ վերջին պահին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին լեհական Պոզնան քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
85 կգ քաշային կարգում Վարոս Պետրոսյանը մեկը մյուսի ետեւից հաղթելով իր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Ցավոք, մեր պատանի ըմբիշը վճռորոշ մենամարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ադջիգովին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Մրցակարգի համաձայն նա նվաճեց պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր, որին արժանացան միայն հաղթողներն ու 2-րդ տեղերը գրաված ըմբիշները:
Մեր մյուս չորս մարզիկները անհաջող հանդես եկան եւ տուն վերադարձան առանց մրցանակների: Ալբերտ Վարդանյանն 42 կգ քաշային կարգ ու Սուրեն Հասրաթյանը (58 կգ) պարտվեցին հենց առաջին մրցամարտում եւ դուրս մնացին պայքարից: Ռուդիկ Մկրտչյանը (50 կգ) եւ Ասատուր Արշակյանը (69 կգ) վստահ սկսեցին մրցաշարը եւ մտան կիսաեզրափակիչ, սակայն չկարողացան հաղթահարել այդ արգելքը: Ավաղ, նրանք անհաջող հանդես եկան նաեւ սփոփիչ մրցաշարում եւ մնացին նաեւ առանց բրոնզե մեդալների: