A
A
Եւս երկու մեդալ Վալենսիայից
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական Վալենսիա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցումների վերջին օրը Հայաստանի պատանի ծանրորդները նվաճեցին եւս երկու մեդալ. +94 կգ քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը (340, 155+185) եւ արժանացավ արծաթե մեդալի: Երրորդ տեղը զբաղեցրեց մեր երկրորդ մասնակիցը` Միշա Մուրադյանը, որը իր թիմակցից ետ մնաց 19 կգ-ով (321. 140+181): Այս քաշային կարգում 345 (158+187) կգ արդյունքով հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:
94 կգ քաշային կարգում հանդես եկած Համլետ Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը` 320 (145+175) կգ: Նա ընդամենը 1 կգ-ով ետ մնաց երրորդ մրցանակրից, իսկ առաջին տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Թիմուր Նանիեւը` 327 կգ: