Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ibrahim-zahiraddi
A A
Քաղաքականություն

«Սա մեր պատերազմը չէ. վճռական ենք՝ անկախության հասնելու համար». Aravot.am-ի զրույցը՝ թալիշական շարժման առաջնորդներից մեկի հետ

Արցախի խորհրդարանի եւ նախագահի հայտարարություններն աշխարհին ցույց են տալիս, որ Բաքվի իշխանությունները չեն կարողացել ձերբազատվել Ադրբեջանի ժողովուրդներից, որ վերջիններս պայքարում են իշխանության կամայականության դեմ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած եւ Թուրքիայի մասնակցությամբ ընթացող պատերազմի ու Ադրբեջանում տեղաբնիկների շրջանում տիրող իրավիճակի մասին Aravot.am-ը զրուցել է «Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ, «Տարածաշրջանային հետազոտությունների թալիշական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Զահիրադդին Իբրահիմիի հետ:

–Պարոն Իբրահիմի, նախ կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ էր կատարվում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում: Ահազանգեր էին ստացվում այն մասին, որ Ադրբեջանի ուժայինները պարտադրաբար տղամարդկանց տանում էին առաջնագիծ:

-Դեռեւս մինչեւ պատերազմի սկսվելը ադրբեջանական կողմը սկսեց բազմակողմանի նախապատրաստական աշխատանք, որի մասն էր կազմում վերջերս զորացրված զինծառայողների, ինչպես նաեւ՝ պահեստազորում գտնվող ռազմական մասնագետների զորահավաքը: Այդ գործողություններն ինչպես միշտ կատարվում էին շատ կոշտ եւ անթաքույց կերպով.  զինկոմիսարիատների աշխատողները ոստիկանների ուղեկցությամբ գիշերով ներխուժում էին զորակոչի ենթակա մարդկանց տներ, հրամայում հավաքել անձնական իրերը եւ անմիջապես ուղարկում զորահավաքի վայրեր: Եթե զորակոչի ենթակա անձը տանը չէր լինում, նրա հորը կամ եղբորը պատանդ էին վերցնում այնքան ժամանակ, մինչեւ նա ներկայանար զինկոմիսարիատ: Մեր Թալիշստանում նման դեպքերը համատարած են:

Իշխանությունները սեփական ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով մի քանի գյուղերում համակարգեցին իրենց իսկ աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իրականացնեն թուրքական եւ ադրբեջանական դրոշներով երթեր՝ հանրության շրջանում հակահայկական տրամադրություններ հրահրելու համար:

Այնպիսի բռնակալ ռեժիմում, ինչպիսին ալիեւյանն է, պաշտոնական կարծիքին հակադրվող դիրքորոշում ունեցողները գտնվում են կամ բանտերում կամ էլ լքել են հայրենիքը: Նման իրավիճակում թալիշներն իրենց իսկ հայրենիքում երբեւէ հնարավորություն չեն ունեցել սեփական կարծիքն արտահայտելու: Նրանք, ովքեր համարձակվեցին, ինչպես, օրինակ, Ն. Մամեդովը, Ֆ. Աբբասզոդան, Գ. Մամեդովը, Ա. Հումմաթզոդան, Ա. Աբիլովը, շատ թանկ վճարեցին դրա դիմաց:

Նրանք զրկվեցին կյանքից, մյուսները՝ ազատությունից, մյուսներն էլ արտաքսվեցին երկրից: Թալիշ ակտիվիստների հանդեպ ռեպրեսիաների եւ կամայականության քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր: Նախորդ տարի Միրիսմայիլ Միրիսմայիլովը Ռուսաստանում թալիշական դրոշ պարզելու համար հրապարակային ծեծի ենթարկվեց Բաքվի օդանավակայանում, երբ վերադառնում էր հայրենիք, եւ բանտարկվեց: Մեկ այլ ակտիվիստ Ասլան Կուրբանովն իր տանը թալիշական դրոշ պահելու համար ձերբակալվեց եւ հիմա մեղադրվում է մեկ պետական հեղաշրջում կատարելու, մեկ՝ հայրենիքի դավաճանության համար: Չնայած նման ռեպրեսիվ քաղաքականությանը, մեր ժողովուրդները, որոնք գտնվում են ալիեւյան ռեժիմի ազգայնականության ճնշման տակ, օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի արտահայտեն անհամաձայնություն եւ տապալեն այդ ռեժիմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով