Հրայր Թովմասյանը հորդորեց ՍԴ նախագահի ընտրությունը օրվա հարց չդարձնել
Աջակցիր «Ա1+»-ին«Ես, իհարկե, ունեմ ասելիք, դիրքորոշում ոչ միայն այս, այլ նաև շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ասել, մեկ նախադասությամբ կդժվարանամ այդ ամենը ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության աշխատակարգային նիստից առաջ։
Թովմասյանը չմանրամասնեց՝ արդյոք նախագահի թեկնածու առաջադրվելու հարց քննարկվել է որևէ մեկի հետ: Նա հիշեցրեց, որ ՍԴ նախագահն իր հիմնական ֆունկցիան կատարելիս ոչնչով չի տարբերվում մյուս դատավորներից և հորդորեց այս ընտրությունը օրվա հարց չդարձնել.
«Նախագահն ունի ընդամենը մեկ առաքելություն` ապահովել ՍԴ բնականոն աշխատանքը»,- նկատեց Հրայր Թովմասյանը։ Ինչ վերաբերում է անձամբ իր ընտրությանը, Թովմասյանը նշեց՝ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է 3 ասպեկտով.
«Դրանք պրոֆեսիոնալ հատկանիշներն են։ Ինքը և՛ ներսում, և՛ դրսում պետք է հեղինակություն լինի։ Երկրորդը՝ մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքն ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ դա թույլ տա մարդկանց աշխատել և վարչական, կազմակերպչական ունակությունները»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է պատկերացնում ՍԴ-ում իր աշխատանքը` հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնք տեղի ունեցան ՍԴ–ի և անձամբ իր անձի շուրջ, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դրանք պետք է իրարից տարանջատել. «Դրանից դուրս ինչ ասել և արել եմ, ես դրա տերն եմ, որտեղ էլ կլինեմ՝ երկրի ներսում, թե դրսում»- ասաց Հրայր Թովմասյանը։