Բացել լրահոսը Փակել լրահոսը
118581232_2683043088645393_2617754556316593891_n
A A
Մարզեր

Արդեն 64 սպանդանոց է գործում

Բաղրամյան համայնքում  իր գործունեությունն է սկսել  իրականացնել ծառայություններ մատուցող մասնավոր սպանդանոցը:

 «Ֆերմա ունեինք, սպանդանոց ունեինք, բայց չէր համապատասխանում ստանդարտներին ու երբ օրենքը դուրս եկավ, որոշեցինք վերանորոգել ու համապատասխանեցրինք ստանդարտներին»,- «Ա1+»-ին պատմում է  սպանդանոցի տերը՝ Գոռ Գրիգորյանը։

Համաձայն տեսչական մարմնի հետ կնքված հուշագրի, այստեղ խոզերի սպանդն իրականացվում  է 5000 դրամով, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3000,  իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10,000 դրամով։

30 կմ շառավղով կենդանիների տեղափոխումն այստեղ  անվճար է։

Գոռ Գրիգորյանն ասում է՝  ընդամենը մի օր է, ինչ սպանդանոցը գործում է և արձագանքները դրական են։

 «Դեռ 2 հոգի է դիմել, բայց զանգողներ շատ կան։ Օրական մոտ 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի կարող ենք  ընդունել, իսկ խոզ ու մանր եղջերավոր ավելի շատ»,- ասում է նա։

Սպանդանոցի համար դեռ որևէ գովազդ չեն տեղադրել, ըստ Գոռի մարդիկ իրենց մասին տեղեկանում են ֆեյսբուքից ու ծանոթ - բարեկամների միջոցով։

Հայաստանի բոլոր 12 մարզերում կան սպանդանոցներ։ Ամենաշատ սպանդանոց կա Կոտայքի մարզում՝ թվով 20-ը և ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ միայն մեկը։

Ըստ Սննդամթերքի  անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալների, Հայաստանում ներկա պահին գործում է 64 սպանդանոց  (  մի քանի ամիս առաջ 38 էր ) ։

Սպանդանոցները տարբեր ծառայություններ են մատուցում։  64 սպանդանոցներից 33-ը իրականացնում են մանր, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ։ Մնացած սպանդանոցներում իրականացվում է միայն խոզի կամ միայն ճագարի մորթ։