A
A
Ինչպես է անցել գիշերը Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում․ ՊՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 23:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։
Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։
Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։