Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական տրյապկա․ կգնաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես․ Սիմոնյանը՝ Մարուքյանին (տեսանյութ)

«Ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին քիչ խոսել»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Աժ-ում  կրքերը թեժացել էին, երբ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարել էր, որ Ալեն Սիմոնյանին նույնիսկ իր քաղաքական թիմի ներսում լուրջ չեն ընդունում:

«Ես պատասխանելու եմ ձեր փեշի հետևում պախկված Էդմոն Մարուքյանին, ով մեկ ձեզ է խնդրում իր փոխարեն ելույթ ունենալ, մեկ Գորգիսյանին, ինքը չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում, դրա համար պատասխանելու եմ իրեն: Ես հասկանում եմ, որ ծանր տարավ, երբ ես բան ասեցի Միքայել Մինասյանին՝ Միշիկին, ոչինչ տենց էլա լինում, բոլորս գիտենք:  Հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ ես իմ ընկերների հետ այստեղ մահանալուց պրծանք, ես ձեզ գրում էի՝ դուրս եկեք փողոց ու ձեզանից որևէ մեկը դուրս չեկավ: Այդ ժամանակ Մարուքյանը ստեղ ընդդիմության տեսիլք ստեղծելու համար Սերժ Սարգսյանին առնվազն 15 անգամ «պարոն Սարգսյան» էր ասում»:

Սիմոնյանը խոստացավ շատ բաներ պատմել, ԼՀԿ-ն տեղից արձագանքեց, որ իրենք էլ պատմելու բաներ ունեն, Մարուքյանը Սիմոնյանին դու-ով դիմեց, ով բորբոքվեց և պատասխանեց՝

«Դու-ն դու ես, դուք-ով կդիմես սրանից հետո: Կեթաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես»:

Ի պատասխան ԼՀԿ-ի արձագանքի, Ալեն Սիմոնյանը ավելի կոպիտ արձագանքեց.

«Քաղաքական տրյապկա, հանգստացի»:

Դահլիճում կրքերը թեժացան, Ալեն Սիմոնյանը Մարուքյանին ասաց՝ քեզ քո չափով պահի, հոգնած տրյապկա, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ:

ԱԺ նախագահը հորդորեց սադրանքների չտրվել և պահել հարգանքը պատգամավորի ինստիտուտի նկատմամբ:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է պարետի և պարետատան լիազորությունները հստակեցնելու վերաբերյալ նախագիծը: