Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանիել
A A
Հասարակություն

«Գլորիա» -ի աշխատողները չէին էլ կարող աշխատանքի չգալ, քանի որ սարսափելի կախված են գործատուից

 Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի խնդրին։ Ֆբ-ի իր էջում նա գրել է․

 

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի դեպքը Հայաստանում աշխատանքային իրավունքների ու լեգիտիմ ակնկալիքի իրավունքի բացակայության ակնառու (և շատ տխուր) դեպք է:

Նախ վարչապետը խոստանում է, որ կարի ֆաբրիկաների աշխատանքի արգելքը ապրիլի 20-ից հետո կվերացվի: Դա չարվեց, սակայն ապրիլի 21-ին ֆաբրիկայի ղեկավարությունը կազմակերպեց աշխատակիցների «ինքնաբուխ» աշխատանքի գալը:

Ոստիկանությունը փորձում էր ցրել հարյուրավոր աշխատակիցներին: Վերջում, բացի ֆաբրիկայի սեփականատերից, արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար նվազագույնը 100 հազար դրամ տուգանվեցին նաև աշխատակիցները:

«Գլորիայի» աշխատողների մեծ մասի համար 100 հազար դրամ տուգանքը ամսական աշխատավարձից ավել է: Բայց այդ խեղճ աշխատողները չէին էլ կարող աշխատանքի չգալ, քանի որ սարսափելի կախված են գործատուից:

Արդյունքում «Գլորիայի» ղեկավարության՝ արտակարգ դրության դեմ սաբոտաժի արդյունքները ջարդվեցին խեղճ աշխատողների գլխին: Իսկ վարչապետի խոստում տալու արդյունքում ձևավորված լեգիտիմ ակնկալիքի չիրականանալու մասին խոսացող էլ անգամ չկա: