Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Ափոյան
A A
Հասարակություն

Եթե կառավարությունը հաստատի վարչապետի ներկայացրածով, բազմաթիվ ուսանողներ կտուժեն.  ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Ոսանողներին աջակցություն  ցուցաբերելու առաջարկն այն տեսքով ,ինչպիսին ներկայացրել է ՀՀ վարչապետը, մտահոգել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին։

«Ա1+»-ի հետ զրույցում Դավիթ Ափոյանը  նշում է՝  կան բացեր և ուսանողության պահանջը այլ է եղել:

« Վարչապետի հայտարարությունը դեռ որոշման տեսք չի ստացել և այսօրվա հայտարարության նպատակը այն է, որ մինչև  հարցը կառավարության հաստատմանը դրվելը նշված խնդիրներին անդրադառնան , որովհետև եթե կառավարությունը   նման տեսքով հաստատի ապա բազմաթիվ ուսանողներ կտուժեն և այս նախաձեռնությունը իր նպատակին չի ծառայի»,- նշում է Դավիթ Ափոյանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ,   որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի:

 Աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում, ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում,  80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4%-ով:

Այսինքն՝  ըստ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի՝  առաջնայնությունը տրված է ոչ թե այս  իրավիճակում տուժած ընտանիքներին,  այլ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

« Իհարկե,  բարձր առաջադիմությունը միշտ էլ  խրախուսելի է, բայց այս գործողությունները նպատակուղղված չեն բարձր առաջադիմությունը խրախուսելու , այլ նրան, որ  տուժած ուսանողներին  ընդառաջեն, որպեսզի նրանք կարողանան իրենց վարձը վճարել»,- հայտնում է Դավիթ Ափոյանը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշում է, որ  ուսանողության պահանջը եղել է այլ: Նրանք ապրիլի 2-ին  բաց նամակով դիմել էին ՀՀ կառավարությանը։

«Ի սկզբանե պահանջը եղել է, որ ընդառաջեն ուսանողությանը ստեղծված իրավիճակում և հատկացնեն մինչև 25%  ուսման վարձի զեղչ, և եթե ոչ բոլորին, ապա առնվազն այն ուսանողներին,  ում ընտանիքները  տուժել են ստեղծված իրավիճակում»,- նշում է Դավիթ Ափոյանը:

Հեռակա համակարգում սովորող ուսանողներին 14-րդ միջոցառման շրջանակներում անդրադարձ չի եղել։

«Իմ կարծիքով արդարացի կլինի, եթե  հեռակա համակարգում սովորող ուսանողների վարձերն էլ զեղչվեն: Հեռակա համակարգում սովորող ուսանողները մեծ մասամբ աշխատում են և նրանցից շատերը ստեղծված իրավիճակում չեն կարողանում»,- ասաց Դավիթ Ափոյանը: