Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն-1
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Երթուղայինների վարորդները, մանկապարտեզների, սպորտային ակումբների աշխատակիցները ևս աջակցություն կստանան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, ընդլայնվել է 8-րդ և 9-րդ ծրագրի շահառուների ցանկը:

Նոր փոփոխություններով՝ 8-րդ միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ցամաքային տրանսպորտի ոլորտում աշխատողները, մասնավորապես՝ երթուղայինների վարորդները, նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցները, սպորտի բնագավառում գործող սպորտային ակումբների, լողավազանների և զվարճությունների և հանգստի ոլորտի բոլոր աշխատակիցները: Վերջինս իր մեջ ներառում է էքստրեմալ տուրիզմի,  ինչպես նաև բիլիարդ, սեղանի թենիս և նմանատիպ խաղերի կազմակերպման ոլորտները:

Իսկ 9-րդ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, երբ գրանցված աշխատող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:

Վարչապետն էլ ընդգծեց, որ աջակցության փաթեթներից օգտվելու առումով շատ կարևոր է պարտաճանաչ հարկատու լինելը, աշխատողների գրանցումը և մյուս այլ պարտավորությունների պատշաճ կատարումը: