Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բաբկեն Թունյան
A A
Հասարակություն

8-րդ միջոցառման շահառուների թիվը կավելանա մոտ 10 հազարով․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև մարզասրահների, զվարճանքի վայրերի, նախակրթարանների և տրանսպորտային ոլորտի ընկերությունների աշխատակիցներն ու այս ոլորտում գործող ա/ձ-ները։ Ընդհանուր առմամբ, շահառուների թիվը կավելանա մոտ 10 հազարով։

Հիշեցնեմ, որ այս միջոցառման շրջանակներում, տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան 68-136 հազար դրամի չափով, իսկ ա/ձ-ները՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով։

Միջոցառման շահառուների թիվը 100 հազարից ավելի է։

Ընդունված հակաճգնաժամային միջոցառումները շարունակում են ճշգրտվել և բարելավվել։ Առաջիկա օրերին կհայտարարվի նաև նոր միջոցառումների մասին։