Բացել լրահոսը Փակել լրահոսը
vrastan
A A
Տնտեսություն

Հայաստանից Վրաստան եղել է $14.4 մլն ուղղակի ներդրում

2016-2019թթ-ի ընթացքում Վրաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների/ ՕՈՒՆ/ զուտ ներհոսքը գերազանցել է Հայաստանի համապատասխան ցուցանիշը 5.6 անգամ։ Այս մասին տեղեկացնում է Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը՝ ACSES-ը։

2019թ-ին Վրաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը եղել է $1.268 մլրդ, որից

✅կանոնադրական կապիտալ - $493 մլն,

✅վերաներդրված շահույթ - $613 մլն,

✅պարտքային գործիքներ - $162 մլն:

Հիմնական դոնոր երկրներն են եղել՝ Մեծ Բրիտանիան ($248 մլն), Թուրքիան ($237 մլն) և Իռլանդիան ($133 մլն), իսկ Հայաստանի ռեզիդենտների ՕՈՒՆ զուտ ներհոսքը Վրաստան եղել է $14.4 մլն: «Արդարության համար պետք է նշել, որ այդպիսի մեծ տարբերությունը, ենթադրաբար, պայմանավորված է այն նաև հանգամանքով, որ՝ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում գործում է ՕՈՒՆ վիճակագրական հաշվառման հստակ համակարգ»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։