Բացել լրահոսը Փակել լրահոսը
yuri-gagarin-600x405
A A
Հասարակություն

Երբ բոլորը երազում էին տիեզերագնաց դառնալ

 Ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը:  Այն ամրագրված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ «Այդ պատմական իրադարձությունը (մարդու թռիչքը տիեզերք) ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզեական տարածությունը հետազոտելու համար»,- նշված է փաստաղթում։

1961թ այս օրը  առաջին տիեզերագնացի՝ Յուրի Գագարինի ընդամենը 108 րոպե տևած թռիչքը մեծ բեկում մտցրեց տիեզերքի յուրացման գործում:

Յուրի Գագարինը  ստացել է Խորհրդային Միության Հերոսի կոչում: Ի դեպ, սա ուղղակի կոչում չէր․ նա իրավամբ հերոս էր  խորհրդային մի քանի սերնդի համար․ հազվադեպ կգտնվեր երեխա, որ  չերազեր տիեզերագնաց դառնալ։  

Ի դեպ, տիեզերքը նվաճած մարդը զոհվեց ուսումնական թռիչքի ժամանակ։