«Ամիկուսին» մերժեցին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը:
Ըստ Հանձնաժողովի մամլո ծառայության` նիստի ընթացքում քննարկվել է դեղորայքի շուկայում գործող «Ամիկուս» ընկերության վարչական բողոքը` հակամրցակցային համաձայնության համար տուգանքի որոշումն ընկերության մասով ուժը կորցրած ճանաչելու մասին:
«Ամիկուսը» Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է իր նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` մոտ 18.4 միլիոն դրամով:
Տուգանքն ընկերության նկատմամբ կիրառվել է` նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին հակամրցակցային համաձայնության արդյունքում միաժամանակյա (որոշակի ժամանակահատվածում) առաջին անհրաժեշտության մի շարք դեղերի իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Ուսումնասիրությամբ` համակամրցակցային համաձայնությունը կայացել է դեղորայքի շուկայում գործող 7 խոշոր, իրացման ծավալներով շուկայի առաջատարները համարվող ընկերությունների միջև:
Վարչական բողոքում նշված փաստերը, Հանձնաժողովի գնահատմամբ, հիմնավորված չէին, ուստի` բողոքը մերժվեց, հակամրցակցային համաձայնության մասին կայացված Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մնաց: