A
A
Թողարկվել է նոր հուշադրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:
«Գալանտուս Արտյուշենկոյի» (Ձնծաղիկ) հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Ըստ Կենտրոնական բանկի մամլո ծառայության` հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: