Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-Ar5UIcp50x
A A
Հասարակություն

Պահեստազորի մայորի հաղորդման հիման վրա գործ չի հարուցվել․ նա բողոք է ներկայացրել գխավոր դատախազ Արթուր Դավթյանին

«Սոցիալական շարժում» նախաձեռնության անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բողոք ներկայացրել՝ «ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ»։

Անգործությունը, ըստ Խաչատրյանի, այն է, որ իր ներկայացրած հաղորդման հիման վրա Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի կողմից իրականացվածը մոտիկ չի եղել բազմակողմանիությանը, լրիվությանը և օբյեկտիվությանը։

«Նշեմ ավելին, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ՝  Ա. Մարիրոսյանի գործողություններից կամ անգործությունից պարզապես բուրում է՝ կողմնակալությամբ և միտումնավորությամբ»,- նշել է Ցոլակ Խաչատրյանը։

Գրությամբ վարչության պետը պահեստազորի մայորին տեղեկացրել էր, որ «հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ հաղորդումը չի բովանդակում հանցագործության մասին տեղեկություններ, հետևաբար չի կարող ստուգվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները)։

Ցոլակ Խաչատրյանի հանցգործության մասին հաղորդումը կապված էր «Ժողովուրդ» թերթում և «armlur.am» լրատվական կայքում «Ով է կառավարության շենքի դիմաց հացադուլ անող մայորը. ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում» վերտառությամբ հոդվածում տեղ գտած հանգամանքների հետ։

Հաղորդման մեջ Խաչատրյանը նշել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք կամ անձը «Ժողովուրդ»-ին հանրայնացման նպատակով տրամադրել է թե՝ իր դատվածութանը, ծառայողական կյանքին առնչվող տեղեկություններ, տրամադրված տեղեկությունները եղել են չափազանցված, կեղծ և դրանք տրամադրվել են պաշտոնապես:

Խաչատրյանը նաև դիմումի մեջ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման մասով հարուցված քրեական գործի հանգամանքը, ինչին Մարտիրոսյան գրությամբ պատասխանում նշված էր եղել, որ «Պապիկյանին առնչվող դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի փաստական հանգամանքները նույնական չեն, ուստի դրանց վերաբերյալ քրեադատավարական իմաստով կայացվել են տարբեր որոշումներ»:

Նշենք, որ Պապիկյանի մասով «Հրապարակ» օրաթերթում և թերթի կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը»  վերտառությամբ հոդված ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալները հրապարակելու գործով մեղադրանք էր առաջադրել Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանին։

Խաչատրյանը  «Ա1+»-ին է տրամադրել նաև Մարտիրոսյանի գրությունը։