Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-05-13_08-48-17
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը

«Եվրատեսիլ» 70-րդ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։

Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան,  Լեհաստանը:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:

Առաջին կիսաեզրափակիչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան, Իտալիան: Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի արդեն եզրափակիչում են:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին։

Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։