Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել․ վարչապետ (տեսանյութ)

Չեմ կարող ասել, որ մեր կադրային քաղաքականությունը իդեալական է։ Մենք իդեալական չենք և դա լավ է։ Յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչն իր սխալներն են, որովհետև ,եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն չունես: Իդեալականությունը լճացման կարևոր նախապայման է, հետեւաբար պետք է լինեն սխալներ, ձախողումներ, այլ բան է, որ այդ սխալները չպետք է ճակատագրական լինեն: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի հայ համայնի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ չի վախենում կադրային քաղաքականությունն իդեալական չլինելը խոստավանել։

«Եթե մեր Կառավարության գործող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, այո, դա խոստովանություն է։ Մենք ասել ենք, որ մեր ժողովրդին չենք խաբելու։ Սա ամենակարևոր վստահությունն է», -ասաց պարոն Փաշինյանը և հավելեց, որ ժողովուրդը պետք է 100 %-ով վստահ լինի, որ կառավարությունը բացառվում է, որ իրենից ինչ-որ բան թաքցնի: Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ վերջերս, երբ խոսում էր իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն էր:

«Հետո երբ այդ թեմայով մտածում, տանջվում եմ, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Ասում է՝ եթե դու ի վիճակի չես այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի, ապա դու որքանով ես իվիճակի օրինակ՝ ղեկավարել երկիրը։ Ու Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաներ կայիր: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածելը, որ որևէ վարչապետ կամ ես, կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։