Կարտոֆիլը չի վաճառվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած տարվա հունիսին տեղացած կարկուտից ու փոթորկի բերանից մի կերպ փրկած կարտոֆիլը չի իրացվել: 1 հա մակերեսով վերակագնվել է 17 տոննա կարտոֆիլ: Դրանք հիմա ամբարված են ՙԱգրո լույսի՚ պահեստներում:
ՙԱրդեն մոտ մեկ ամիս է Վրաստանից մեքենաներ չեն եկել, հանրապետության ներքին խնդիրներն են: Բացի դրանից Վրաստանը մեզ համար փոքր է որպես շուկա, հարկավոր է շուկան ընդարձակել՚, - նշում է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
Կարտոֆիլի հիմնական ցանքատարածությունները Ազատան եւ Ախուրյան համայնքներում են: Հիմնական պատվիրատուների ցանկում Հայաստանից բացի Ջավախքն է եւ Վրաստանի հիմնական հատվածը: Հայկական շուկան այսօր ի վիճակի չէ իրացնել արտադրված 300-350 հազար տոննա կարտոֆիլը:
Ըստ Ազատանի գյուղապետի` ներկա պահին Ռուսաստանի դաշնությունն ունի կարտոֆիլի պահանջարկ: Այդ երկրում նաեւ այդ բանջարեղենի ինքնարժեքն է բարձր: Իր ունեցած տվյալներով` Մոսկվայում եւ Սոչիում կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը մեկ դոլար է:
Հայաստանյան շուկան այդպիսի գին չի կարող արձանագրել: Կարտոֆիլ մշակելը խոշոր արտադրողների համար այսօր համահավասար է ներդրած գումարը ջուրը լցնելուն: Ըստ ՙԱգրո լույս՚ ՍՊԸ տնօրեն Էդվարդ Հարությունյանի, եթե Վրաստանի տարածքում իրացումը չի կազմակերպվել զուտ սահմանային խնդիրների պատճառով, ապա հայկական շուկային վնասն հասցրել են վերավաճառողները:
ՙՎերավաճառողները ձեզ կարգին խաբում են, ձեր առածը 15-20 դրամանոց անասնակեր Է՚ - ասում է ՙԱգրո Լույս՚ ՍՊԸ տնօրեն Էդվարդ Հարությունյանը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ