Բացել լրահոսը Փակել լրահոսը
84089251_1573309192822436_3096668736061440000_n
A A
Քաղաքականություն

«Նվիրատվությունը պատահաբար հայտնվել է  այս կամ այն պաշտոնյայի դաչայում»․ հիշեցին նախկիններին (տեսանյութ)

ԱԺ-ն քննարկում է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի,  Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Նախագծով առաջարկվում է օրենքով սահմանել, որ համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանը  նախ հիշեց, որ ամիսներ առաջ Երևան քաղաքին նվիրած «Կամազ»-ները քննադատությունների էին արժանացել, ապա շարունակեց․

«Նվիրաբերության դեպքում կարող է ավագանու նիստին չդնել, որովհետև նվիրաբերությունը նպատակային է։ Եթե աղբահավաք մեքենաներ են վիրաբերել, դժվար թե համայնքապետը գործից հետո իր շահի համար  օգտագործի դրանք, այլ կոնկրետ համայնքային խնդիրների համար։ Իսկ եթե գումար կամ այլ գույք է նվիարբերված, այդ դեպքում պետք է անվագանին ընդունի այն և հրապարակի կայքում»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։ 

ԲՀԿ-ական պատգամավորին արձագանքեց գործընկեր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Պարոն Բագրատյան, ես Ձեր պայծառ լավատեսությունը չեմ կիսում։ Կուզենայի որ կամազներն էլ, բելազներն էլ, ձյուն մաքրող մեքենաներն էլ անպայման անցնեն ավագանու նիստով։ Դուք ասում եք, որ չի կարող հայտնվել քաղաքապետի տանը, ես էլ ասում եմ՝ կարող է։ Որովհետև մենք նախկինում ունեցել ենք տխուր պատմություններ, որ նվիրատվություն արած ինչ-որ գույք պատահաբար հայտնվել է  այս կամ այն պաշտոնյայի դաչայում։ Համաձայն չեմ Ձեզ հետ, որ ավագանիով հաստատվի դրամականը, կարծում եմ՝ ամեն ինչը պետք է հաստատվի ավագանիի կողմից, որպեսզի պատասխանատվություն լինի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանը անարձագանք չթողեց Նաիրա Զոհրաբյանին։ 

«Տիկին Զոհրաբյան, 12 տարի խորհրդարանում էիք, նախկինները նվիրատվությունը վերցնում, տանում էին սեփական տանն էին տեղադրում, քննիչ հանձնաժողով ստեղծեիք, կամ  նման օրենքի նախագծով հանդես գայիք»,- ասաց նա։