Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահը հանդիպել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր, նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանին:

Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպված փառատոնին մասնակցել են լուսանկարիչներ աշխարհի 25 երկրներից: Հայտնի լուսանկարիչների աշխատանքները մոտ մեկ ամիս ցուցադրվել են Երևանում բացված 39 տաղավարներում՝ «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև ՀՀ նախագահի նստավայր և Ազգային ժողով:

Փառատոնի շրջանակում հանրապետության նախագահի նստավայրում բացվել էր «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդես: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փառատոնն այն տարի ևս Հայաստանում կազմակերպելու և ներկայացված լուսանկարները ամռանը կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ցուցադրելու հետ կապված հարցեր: