ՊԵԿ ի դիմաց բողոքի ակցիա․ ավտոներկրողները դժգոհ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեի դիմաց այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել: Բողոքի պատճառն այն է, որ ավտոներկրողները չեն հասցրել մինչև 2020 թ-ի հունվարի 1-ը մաքսազերծել մեքենաները, ինչի արդյունքում հիմա ստիպված են ավելի թանկ գնով մաքսազերծել։
«Մեքենաները մենք բերել հասցրել ենք մինչև դեկտեմբերի 31-ը: Օրինակ՝ ես մի մեքենա մաքսազերծել եմ, պետական աշխատողը 20 րոպեում կատարել է, բայց բրոկերն ասում է՝ այնքան գործ ունեմ, որ չեմ կարող, մի հոգի էր բրոկերը, էդ մեկ հոգին էլ չի հասցնում, ասում է՝ ես էլ եմ ուզում Նոր տարի անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց դժգոհող քաղաքացիներից մեկը՝ Վրեժ Ազիզյանը:
Ըստ նրա՝ ինքը «Մերսեդես» մակնիշի բեռնատար մեքենա է ներկրել, որը գնել է 4000 դոլարով, բայց հիմա իրենից պահանջվում է 20 000 դոլար, որպեսզի մեքենան մաքսազերծի: Դժգոհող քաղաքացիները լրացուցիչ ժամանակ և աշխատողներ են պահանջում, որպեսզի մեքենաները մաքսազերծվեն: