Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_5664
A A
Հասարակություն

Վարչապետը ծանոթացել է «Վանաձոր Արմենիա» առողջարանի գործունեությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։ «Վանաձոր Արմենիա» առողջարանը հայտնի է որպես ցեխաբուժության կենտրոն՝ տորֆաբուժության բազմամյա ավանդույթներով։ Բացի ցեխաբուժությունից, այստեղ իրականացվում են ջրաբուժություն, պարաֆինաբուժություն և կլիմայաբուժություն։ Վերանորոգումից հետո, բացի բուժական սենյակներից, առողջարանն առաջարկում է նոր ստանդարտ, դելյուքս և լյուքս դասի ժամանակակից հյուրանոցային համարներ, առողջարանը բաց է լինելու տարվա բոլոր եղանակներին։