Բացել լրահոսը Փակել լրահոսը
xapama9
A A
Հասարակություն

Ղափամայի տոն՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Ղափամայի տոնի առթիվ Երևանի Կենտրոն վարչական շրջանի 21 մանկապարտեզներ այսօր կազմակերպել էին շատ հետաքրքիր միջոցառում։ Տոնին մանկապարտեզները ներկայացել էին առատ սեղաններով, որտեղ թագուհին ղափաման էր։ Հայկական տարազների գույներով ձևավորված սեղաններն առատ էին ավանդական հայկական ձևավորմամբ,  քաղցրավենիքներով, չրով։

Կենտրոն վարչական շրջանի կրթության մշակույթի սպորտի բաժնի աշխատակիցի խոսքով ՝ Ղափամայի տոնը իր մեջ մեծ խորհուրդ ունի, քանի որ ուրիշ ազգերը դդումն այլ խորհրդի հետ են կապում.

«Մենք ցանկացնում ենք ներկայացնել դդումով պատրաստված մեր ավանդական ղափամա ուտեստը»։

Միջոցառումը հետաքրքիր է հայրենադարձ հայերին, որոնք մեծ հաճույքով դիտում են։ Միջոցառմանը մասնակցում են մանկապարտեզների դաստիարակները, խոհարարները։

Միջոցառման ընթացքում  հնչեցին նաև ղափամայի բաղադրատոմսերի այլընտրանքներ և խոսվեց դդմի օգտակար հատկությունների մասին, իսկ  իր երգ ու պարով տոնը գեղեցկացրեց ազգային երգի պարի «Ծովակ» և «Ակունք» համույթը։

Մանրամասները՝ տեսանյութում