Զոհրաբ Մուղդուսյանն ի պաշտպանություն Քարահունջ աստղադիտարանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշոտ Փիլիպոսյանը սովորական կատարող է, հրահանգ տվողը՝ Գրիգոր Արեշյանն է, համոզված է պատմաբան, արևելագետ, հնագետ Զոհրաբ Մուղդուսյանը։
Քարահունջում կատարվող հնագիտական պեղումները՝ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, Զոհրաբ Մուղդուսյանի համոզմամբ, նպատակ ունի հերքել Պարիս Հերունու ուսումնասիրությունները՝ Քարահունջ աստղադիտարանի վերաբերյալ։
Նրա խոսքով, այդ պեղումների արդյունքում բացվել են «աստղադիտակ» համարվող անցքով քարերի հիմնապատերը, բացվել է կենտրոնական հատվածը, որի նյութերն իսկ չեն հրապարակվել և առանց լուրջ հակափաստարկների հայտարարվել է, որ Քարահունջը աստղադիտարան չէ, այլ՝ «դամբարանադաշտ»:
«Նրանց ցանկությունն էր արժեզրկել Քարահունջի աստղադիտարանը, որն աշխարհում հայտնի է, որպես հնագույն աստղադիտարան և որի մասին գրել են աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերը», - ասում է հնագետը, և հավելում,- ազգը, որը կորցնում է մշակույթը՝ դադարում է ազգ լինելուց։ Այս ամենն այն ուժերի ծրագրերի արդյունքն է, որ գործում են հայ ազգի դեմ, և այս կատարածուների մեջ, ցավոք կան նաև մեր հայրենակիցները»: