Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի՞նչ պատասխանեմ քաղաքացու հարցին․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով,  ոմն քաղաքացի  բազմաթիվ հարցեր է ուղղել իրեն և ասել, թե այս իշխանությունն օգտվում է նախկին իշխանության կողմից ընդունած որոշումներից: Օրինակ՝ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը նախկին իշխանության ընդունածն է և այլն:  Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետին, թե ի՞նչ պատասխանի այդ քաղաքացուն:

Վարչապետը պարզաբանեց, որ կան դեպքեր, երբ անհրաժեշտ է ծախսեր անել և դրանք հիմնավոր ծախսեր են:

«Կառավարության շենքի ներքին բակը վերանորոգվում է, ինչո՞ւ,  որովհետև երբ որ հյուր է գալիս ես ամաչում եմ, որ տեսնում եմ պատերը քանդվել, թափվում են ներքև: Առաջարկում եք, որ չնորոգե՞նք, ես այդպես չեմ կարծում, որովհետև կա պետական գույք և այն պետք է սպասարկվի»,-  Ուրիխանյանին պատասխանեց վարչապետը:

Այնուհետև Նիկո Փաշինյանը դիմելով պատգամավորին նկատեց.

«Այդ հարգելի քաղաքացուն ասեք, թող Ձեզ հարցեր չտա: Այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են, և մենք բոլոր հարցերին պատասխանում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: