Դատարանը նույնիսկ չի պատկերացնում, հանցագործությունը առկա է թե ոչ. Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ, որի համար մենք դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում ենք ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահակաան հանձնաժողովին. այսօր Վերաքննիչ դատարանոում տեղի ունեցած նիստից հետո նշեց ՀՀ ՊԷԿ նախկին նախագահ, և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարաակվի սեպտեմբերի 30-ին ժամը 9-00-ին:
«Բոլորս գիտենք, երբ անձին ներկայացվում է կալանավորման միջնորդություն, պարտադիր դատարանին պետք է ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել արդյո՞ք ներկայացված մեղադրանքը կապ ունի այդ մեղադրանքների հետ: Ոսումնասիրելով դատարանի դատական ակտը և առկա նյութերը, ակնհայտ է դառնում, որ դատարանը իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել քրեական օրենսգրքի 179-րորդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով առաջադրված մեղադրանքի փաստական տվյալ: Այսինքն, դատարանը նույնիսկ չի պատկերացնում, արդյոք այս հանցագործությունը առկա է, թե ոչ»:
Փաստաբանը հավելեց, որ չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Խաչատրյանն իր դեմ ներկայացված մեղադրանքը չի ընդունում, սակայն նրա պետական համապատասխան մարմնի դեպոզիտ հաշվին գումար է վճարվել:
«Գումարները վճարվել են դեպոզիտ հաշիվ ցույց տալու անձի դրական վարքագիծը: Եվ, եթե դատարանը կհիմնավորի, որ այդ հանցագործությւններն առկա են, արդեն երաշխիք կունենա, որ այդ գումարները կարող են վերադարձվել պետական բյուջե»: