Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին պատգամավորների դիմումը հիմնավոր է․ Ռ. Բադասյան (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը։ Նա նշել է՝ ինքը հիմնավոր է համարում ԱԺ պատգամավորների դիմումը։

«Աժ-ն, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից, ՍԴ-ին է ներկայացրել համապատասխան փաստաթուղթը։ ՍԴ-ի ներսում քննություն է ընթանալու։ Կարդացել եմ ներկայացված փաստաթղթում առկա հիմնավորումները, թե ինչն են իրենք համարում էական խախտման հիմնավորում։ Կան խնդիրներ, որոնք արձանագրվել են ԱԺ-ի կողմից։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է որոշակի հիմնավորումներով ողջամիտ ենթադրություն այն մասին, որ թույլ է տրվել կարգապահական խախտում»,- ասել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։