Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Անընդունելի է թալանի միջոցով հարստություն կուտակած տնտեսվարողներին բյուջեից գումար վերադարձնելը» (տեսանյութ)

Կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագծին, որով պետությունը պետք է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետները 2835 տնտեսավարողի վերադարձնի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դեմ է քվեարկել։

«Անընդունելի պրակտիկա է, որ կուրորեն գումար ենք վերադարձնում՝ չգիտենք ում։ Տվյալներ ունենք, որոնց համապատասխան՝ մարդիկ, որոնք թալանի միջոցով կուտակել են հարստություն և այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, մենք ուղղակի չենք կարող բյուջեից նրանց գումար վերադարձնել»,- քվեարկությունից հետո ելույթ ունենալով՝ ընդգծեց Մանե Թանդիլյանը։