A
A
Պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ, ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը։
«Այդպիսի հայտարարությունը պետք է լուրջ ընդունենք, որովհետև չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության։ Արտասահմանում փորձի առևանգել հայերին, հետո փորձի այդ այլասերված փոխանակման տարբերակն առաջարկի, որ այդ ահաբեկիչներին փոխանակի հայ պատանդների հետ»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։