Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մուդիզ»-ի գնահատականը կարող է խթան հանդիսանալ ներդրողների համար. պատգամավոր (տեսանյութ)

««Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, այն Հայաստանին որակական ավելի բարձր դիապազոն տեղափոխեց, սակայն այստեղ կարևոր են առանցքային ուղղությունները, ինչպիսիք են մակրոտնտեսական և ֆինանսական շուկաների կայունությունը և ոչ ֆիսկալ հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«Հիմա ունենք հավելյալ գործիք, որով շփվում ենք աշխարհի հետ։ Դա պարտատաոմսերի թողարկումն է, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք ակնկալել պարտատոմսերի տոկոսադրույքների էլ ավելի նվազ պայմաններ, քան նախկինում կարող էին գեներացվել՝ ավելի ցածր  վարկանիշային սանդղակում գտնվելով։ Սա նշանակում է, որ մեր հարկատուները այդ նույն պարտատոմսերի սպասարկման համար ավելի քիչ գումար կվճարեն, քան եթե մենք գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում»,- ասաց նա։

Արտակ Մանուկյանը նաև նշեց, որ «Մուդիզ»-ի գնահատականը կարող է խթան հանդիսանալ ներդրողների համար։

«Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանը, որոշակի առումով ավելի բարձր դիրքերում էին գտնվում, այս որակական փոփոխությունով մենք մոտեցանք իրենց։ Այս զեկույցում կարևոր է նաև այն, որ խոսվում է միջնաժամկետ հորիզոնների մասին։ Խոսվում է 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, սա լուրջ ազդակ է, և բարձրացնում է այլ կազմակերպությունների կողմից վարկանիշների միջոցով գնահատումը»,- նշեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ 2006 թվականին Հայաստանի վարկանիշը բարձր է եղել, սակայն վերջին երկու տարում ոչ մի էական փոփոխություն չի եղել վարկանիշի բարձրացման առումով։ Եվ ընդգծեց, որ նոր արձանագրության մեջ շատ կարևոր է այն, որ նշվում է, որ հետագայում ավելի դրական փոփոխություններ են լինելու։

Արտակ Մանուկյանն ավելացրեց, որ սա կարող է ներդրողների որոշակի աճ ապահովել, սակայն դրա համար պետք է հավելյալ աշխատանքներ իրականացնել։