Բացել լրահոսը Փակել լրահոսը
Без названия
A A
Հասարակություն

Շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդուն

Օգոստոսի 9-ին, ժամը 11.10-ին բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու: 

Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10.50-ին շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: 

Ոստիկաններն իրացնելով օպերատիվ տվյալները նույն օրը Ջրվեժ, Բանավան թաղամասից Մարաշի բաժանմունք բերման ենթարկեցին կասկածյալին: Նա խոստովանել է կատարածը:
Նշանակվել են փորձաքննություններ: 
Նախապատրաստվում են նյութեր: