Բացել լրահոսը Փակել լրահոսը
698949178_1467228948767455_3035865013624646755_n
A A
Պաշտոնական

Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. խախտումներ՝ «Շաքի» ՓՀԷԿ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։
 
🔍 Ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։
⚠️ Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։
💰Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:
❌ Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։