Բացել լրահոսը Փակել լրահոսը
700530641_1433940358777345_6943096842409446357_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ Տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։
 
Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։
 
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։
 
Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։