A
A
«Արարատը» հաղթանակով մեկնարկեց Հայաստանի նոր առաջնությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նոր առաջնությունը:
Այսօր կայացած առաջին տուրի խաղում արարատցիները «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեցին մրցաշարի նորեկ «Երեւանին» եւ հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գոլը 60-րդ րոպեին խփեց տանտերերի հարձակվող Դավիթ Խուրսիձեն:
Այդպիսով, «Արարատը» վաստակեց առաջին երեք միավորները եւ հավասարվեց «Շիրակին», որն առաջնության բացման խաղում 3:1 հաշվով հաղթել էր «Ուրարտուին»: