Կենդանաբանական այգին 69 տարեկան է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր 69 տարեկան դարձած` Երևանի կենդանաբանական այգում շատ վանդակներ այսօր դատարկ էին: Տաք բնակլիմայական գոտիներին սովորներն արդեն տեղավորված են ձմեռանոցներում, որտեղ տեղադրված են էլեկտրաէներգիայով աշխատող մարտկոցներ:
ՙՃիշտ է, թանկ հաճույք է տեն ասվածը, սակայն այլ տարբերակ առայժմ չկա, գազաֆիկացման մասին ներկայումս խոսք լինել չի կարող, այսպես կանցկացնենք ևս մեկ ձմեռ՚,- ասում է այգու տնօրեն Սահակ Աբովյանը:
Նա հույս ունի, որ 2010թ. Երևանի քաղաքպետարանն այգին կընդգրկի քաղաքի բարելավման ծրագրում և գուցե այդ ժամանակ կլուծվեն ոչ միայն գազաֆիկացման, այլև վերանորոգման որոշ աշխատանքներ և 2400 գլուխ 215 տեսակի կենդանիները կկարողանան ավելի լավ պայմաններում ապրել, ավելի պատշաճ ներկայանալ այցելուներին ու, որ ամենակարևորն է` առողջության հետ կապված խնդիրներ չունենալ:
ՙՆոր կենդանատեսակներ անպայման ձեռք են բերվում, հաճախ` փոխանակվում: Շարժ կա, չի կարող չլինել, առանց սերնդափոխության այգին ուղղակի կմահանա, միայն թե փիղն է միայնակ, որն, անկասկած զույգվելու խիստ կարիք է զգում՚, -ասում է այգու տնօրենը, ավելացնելով, որ «Գրանդ Քենդին» շարունակում է իր բարեգործությունը, որն այսօրվա պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է:
Այլ բարերարներ չկան, այգին պահվում է պետական միջոցներով` 2008-2011 չորսամյա ծրագրով նախատեսված 700 միլիոն դրամով, որից 57 միլիոնն անցած տարի արդեն օգտագործվել է: