Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրավունքի հետքերով #14 Սեռական կրթությունը կարող է կանխարգելել սեռական բռնությունը (տեսանյութ)

Երեխաների հանդեպ սեռական բռնություն իրականացնող մարդիկ սովորաբար սկզբում զգուշորեն են մոտենում։ Նախ ստուգում են երեխայի արձագանքը՝ կպատմի որևէ մեկին այդ մասին, թե ոչ։ Հետևաբար, եթե երեխան արդեն իրազեկված լինի իր մարմնի անձեռնմխելի հատվածների մասին, ընդդիմանա, պատմի ծնողին կամ այլ վստահելի մեծահասակի, հնարավոր է՝ սեռական բռնությունը կանխարգելվի։ Պարտադիր չէ, որ երեխան ունենա սեռականության մասին հիմնավոր գիտելիքներ կամ տեղեկատվություն, բայց եթե երեխայի հետ ընտանիքում խոսեն այս թեմայով, հավանականությունը մեծ է, որ իր հանդեպ սեռական ոտնձգության դեպքի մասին նա կպատմի ծնողներին։ Սակայն սեռականությանն առնչվող ցանկացած թեմայով երեխայի հետ խոսելը տաբու է։ Իսկ այն ծնողները, որոնք գիտակցում են, որ պետք է խոսել, չգիտեն՝ ինչպես, քանի որ իրենք էլ չեն ստացել սեռական դաստիարակություն ։ Մանրամասները՝ տեսանյութում։