Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դասեր չի քաղվում, կարող ենք շարունակաբար ասել. Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 2018 թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը էքստրաօրդինար է որակում, որովհետև ժամանակին վարչապետը դեմ է քվեարկել այդ բյուջեին: ԼՀ խմբակցության ղեկավարը հիշեցնում է՝ շարունակում են քննադատել կառավարության կադրային քաղաքականությունը, խոստումները, որոնք դրժվել են, և հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը:

«Դասեր չի քաղվում, կարող ենք շարունակաբար ասել, բայց կարող էր ավելի լավ լինել, միանշանակ՝ այո։ Կարող էին արդյունքները ավելի լավը լինել, միանշանակ՝ այո: Եթե կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, ավելի համագործակցային, մի քիչ ավելի ներառական մոտեցումներ ցուցաբերող: Եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից, որովհետև երբ որ բան ենք ասում, մեզ ասում են ՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ, ոնց կարելի է այդպես խոսել, տպավորություն է, որ ընդդիմությունը չգիտեմ՝ որ ժողովրդից է»,- ասաց պատգամավորը:

Չնայած քննադատություններին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է լավ նախաձեռնություններին աջակցել: Կառավարությունից ակնկալում են, որ այն լինի բոլորի կառավարությունը:

Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի 2018 թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ընդունմանը: