Աննախադեպ՝ 9 մլրդ-ի աճ ունենք 2019թ. համար. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում 2018թ. բյուջեի կատարման մասի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախընտրեց խոսել ոչ թե թվերից, այլ քաղաքական գնահատական տվեց 2018 բյուջեին, քանի որ դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էր կառուցել, այլ ժառանգել էին Կարեն Կարապետյանից:
Նախարարի առաջին գնահատականը կոշտ էր: Թորոսյանի խոսքով՝ նախորդ կառավարությունը չի կարևորել առողջապահությունը, և 2018թ. առողջապահության բյուջեն իջեցվել էր՝ 2017թ.համեմատ: Ի տարբերությունն նախորդի՝ այսօրվա կառավարությունը 2019թ.-ի բյուջեում աննախադեպ աճ է արձանագրել առողջապահության մասով:
Նախարարը համոզված է՝ 2020թ. բյուջեն ավելի մեծ է լինելու: «2019թ.- ի համար աննախադեպ աճ ունենք՝ 9 մլրդի չափով, ինչը անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել: Նաև հիմա քննարկվում է այս տարի բյուջեի հավելյալ եկամուտներից առողջապահությանը հատկացվող աննախադեպ չափի գումարի հարց, որը կրկին երբևէ չի եղել»։
Հավելյալ գումարները, ըստ նախարարի՝ կկոնվերտացվեն սոցիալական ծրագրերի համար: