ՔՊ-ն երբեք չի եղել մեկ հոգու կուսակցություն․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վարչության նախագահի պաշտոնի համար ինքս կառաջադրեմ այլ թեկնածուների անուններ։ Ինքս չեմ առաջադրվի, որովհետև դա ժամանակ է պահանջում վարչության նախագահից, որը պետք է հատկացնել կուսակցաշինության գործին։ Այն գրաֆիկը, որը ես ունեմ, կարծում եմ շատ դժվար կլինի»։
Տիգրան Ավինյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե ՔՊ-ն հաճախ ասոցացվում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։
«ՔՊ-ն երբեք չի եղել մեկ անձի կուսակցություն, եղել է ներառական, իր գործունեության մեջ թափանցիկ։ Այն ինստիտուտները, որոնք կայացել են հենց այդ սկզբունքերի հիման վրա, բերել են մեզ այսօրվան՝ 2018թ.-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության։ Կարծում եմ, որ սա պայմանավորել մեկ անձով, կլինի թյուրընկալում»,- պարզաբանեց փոխվարչապետը։
Ավինյանն անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե Սասուն Միքայելյանը չի աջակցել հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածուին։
«Քաղաքական ուժերի ներսում լինում են տարբեր հարցերով տարաձայնություններ և այդ տարաձայնությունները քննարկելու ճանապարհով է, որ մենք գտնում ենք լուծումներ։ ՔՊ-ի որդեգրած որոշումները կատարվում են արդյունավետ»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Կառավարությունում Արդարադատության նախարարի թեկնածու կա՞, հետաքրքրվեցին փոխվարչապետից, ինչին ի պատասխան նա տեղեկացրեց, որ դեռ որոշում չկա, բայց մի քանի թեկնածուների անուններ շրջանառվում են։ Անուններ Տիգրան Ավինյանը չտվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։