Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավապահները մինչև վերևից հրահանգ չի հնչեցվում, չեն կատարում իրենց աշխատանքը. իրավապաշտպան (տեսանյութ)

 Հայաստանում տարիներ շարունակ ոստիկանությունը, դատարանները և  դատախազությունը կախված են եղել ուղիղ հրահանգներից և դա նրանց սովորեցրել է օրենքի շրջանակներում չգործել և սպասել հրահանգների . ասում է   իրավապաշտպան Զառա  Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի երեկ հնչեցրած հայտարարությանը, թե բռնության քարոզ հնչեցնող ուժերին պետք է տալ ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված:

Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում բռնության կոչերը հասել են բավական լուրջ աստիճանի և վարչապետը  պետք է միջամտի այդ երևույթին, քանի որ  իրավապահ մարմիններին մինչև վերևից հրահանգ չի հնչեցվում, չեն կատարում իրենց աշխատանքը:

Հովհաննես Մադոյանը կարծում է, որ ատելության խոսք տարածողը մնում է անպատիժ՝ անկատար օրենսդրության պատճառով: Բռնության կոչերը շատ անգամ հնչում է Նիկոլ Փաշինյանի սատարողների կողմից և շատ անգամ իրավապահ մարմինների կողմից միջոցներ չեն ձեռնարկվում, քանի որ այդ կոչերը շատ անգամ ուղղված է լինում հասարակության կողմից չընդունված խմբերի դեմ:

« Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ավելի կոշտ և կոպիտ հայտարարություններով հանդես գա, այն դեպքերում, երբ խախտվում է մարդու իրավունքները:

 

ՄԻՊ-ը  այն եզակի կառույցներից է, որ կարող է անմիջապես աշխատել Կառավաոության և ԱԺ-ի հետ, փորձելով նոր օրինագծերով և հիմնավորումներով հասնել քաղաքական փոփոխությունների, քանի որ իրավաշտպանները չունեն այնքան  գործիքակազմ, ինչը ունի ՄԻՊ  գրասենյակը: