Վարչապետը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում. որդեկորույս մայրեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության շենքի դիմաց կրկին իրենց բողոքն ու անհանգստությունն են հայտնում բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը:
Երկուշաբթի օրը հանդիպել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, վարապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանի և զինվորական քննչական վարչության պետ Պերճ ԱյվազյանԻ հետ: Հանդիպմանը պետք է ներկա լինեին բողոքող բոլոր ծնողները, սակայն հետո ասվել է, որ միայն երկու հոգու կարող են ընդունել, ինչը զարմացրել է ծնողներին, քանի որ դիմումը գրվել է հինգ ծնողի կողմից:
Սակայն ծնողներին հանդիպումը չի բավարարել: Նրանց խոսքով հստակ պատասխան չի տրվել. «Երկուշաբթի օրը մեզ միայն լսում էին, հետո երկու բառ ավելացրեցին, թե բա,- քննիչը սե՞նց ա չէ գրել,- բա ես էլ ասում եմ, որ քննիչի արածների դեմ եմ բողոքում, դուք ինձ ասում եք քննիչը սենց ա գրել: Եթե պետք է տենց ասեք, ի՞նչ իմաստ ունի այսօրվա ընդունելությունը»:
Ծնողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին, քանի որ իրենց համոզմամբ վարչապետին ճիշտ չի տեղեկացվում, թե ինչ է կատարվում: