A
A
Ինձ ծեծով հայրական օջախից հանել-շպրտել են դուրս. Կոնդի նախկին բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը դեռևս փոխհատուցում չի ստացել իրենից 2009 թ. վերցված բնակարանի դիմաց։
«Ինձ ծեծով հայրական օջախից հանել-շպրտել են դուրս։ Դիմել եմ դատարան, կառավարություն, քաղաքապետարան, սակայն ոչ մի խնդրին լուծում չեն տալիս»,- պատմում է նա՝ նշելով,որ բռնության հեղինակը «Դաուն թաուն» ընկերության փոխտնօրեն Գնել Քոչարյանն է ։
Մանուկյանը բնակվում է իր բարեկամների, հարազատների տանը, քանի որ բնակարան չունի։
Ալլա Մանուկյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. դիմումը վերահասցեագրվել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Ֆինանսների նախարարության պատասխանը նույնպես չի գոհացրել քաղաքացուն։