Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

ՀՀ-ում տեղացած կարկուտից տուժած գյուղացիներին փոխհատուցում կտրվի:

Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կան համայնքներ, որտեղ արձանագրվել է, որ կարկուտ տեղաց, համայնքային հանձնաժողովներ կան, մարզային  հանձնաժողովներ կան, որոնք ձեւավորվել են անմիջապես դրանից հետո: Աշխատանքներ են տանում տեղերում, գնահատում են չափը, այնուհետեւ վնասի չափը փոխանցում են նախարարություն՝ ամփոփելու եւ որոշում կայացնելու համար»,-ասաց նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի կարկուտից տուժած համայնքներին փոխհատուցումը փոխանցվեց աշնանը: