Պրոթեզը հագուստ չէ, որ անընդհատ փոփոխեմ. Մարինե Օթանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սատար» հաշմանդամների Հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր կլոր- սեղան, որի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավական, սոցիալական և առողջապահական խնդիրների քննարկումն էր: Քննարկման ընթացքում բարձրացվեցին հաշմանդամների համար նախատեսված ավտոկայանատեղերի, առողջապահական ոլորտում առկա խնդիրների, խնամքի պարագաների և հավաստագրման կարգի մեջ առկա խնդիրների մասին:
«Սատար» ՀԿ-ի տնօրեն Հունան Հունանյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կայանատեղիները ճիշտ չեն օգտագործվում, կայանում են ոչ հաշմանդամություն ունեցող անձինք: Քննարկման ընթացքում խոսվեց նաև վիրավորված զինծառայողների և պայմանագրային զինծառայողների, սպաների խնդրի մասին, որոնք մինչ հաշմանդամության կարգ ստանալը, չեն կարողանում օգտվել բժշկական պարագաններից և պետության կողմից տրամադրվող ծառայություններից:
«Երբ զինվորը իր պարտականությունը կատարելիս անդառնալի կորուստ է ունենում, ամպուտացիայի է ենթարկվում, ի՞նչ պետք է անի, մինչև հաշմանդամության կարգ ստանալը, եթե այն տևում է 3 ամիս: Սահմանի վրա կանգնած զինվորը, որն իր ներդրումն ունի մեր բոլորիս անվտանգության խնդրում՝ գա հանդիպի եռամսյա անհասկանալի խնդրի՞, դա մարդկային մոտեցում է»,-ասաց «Սատար» ՀԿ-ի անդամ Գ. Դանիելյանը:
Հաշմանդամության խնդիր ունեցող Մարինե Օթանյանը արտերկրում տարիներ առաջ պրոթեզավորվել է, երբ լրացել է 3 տարին և ցանկացել է պատվիրել սիլիկոնե լայսեռներ, նրան ասել են, որ իրավունք չունի, քանի որ այն տրվում է բացառապես զինհաշմանդամներին:
՝ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը պարզաբանեց, որ խնդիրը առաջացել է 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից հետո որոշում է կայացվել , որ սիլիկոնե լայսեռ պրոոթեզները պետք է տրամադրվի զինհաշմանդամներին: Ավելացնելով, որ տվյալ ձևի պրոթեզները ամենաթանկն են և պետության համար գումարային խնդիր է առաջացնում, սակայն 2019-2020 թվականներին կփորձեն պրոթեզների թիվը ավելացնել:
Մարինե Օթանյանն ի պատասխան, ասաց. «Իմ մարմինը հարմարեցվել է տվյալ ձևի պրոթեզին, դա հագուստ չէ, որ փոփոխեմ: Դա մեխանիզմ է, որ մարդը կրում է իր մարմնում և այդ մեխանիզմը ապահովվում է իր կենսունակությունը»: