Ես եմ զանգել Քրիստ Մարուքյանին. Հովհանիսյանը՝ Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ստիպված է անդրադառնում երիտասարդ, բայց բազմընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով ասաց նա:
Պատգամավորը ընդգծում է, որ խորհրդի կազմում կարող են լինել նաև պետական պաշտոնյանները, որոնց առաջադրում է վարչապետը՝ հիմնադրի անունից: Ըստ պատգամավորի՝ դա չի նշանակում, որ կառույցը քաղաքականացվում է:
Հովհաննես Հովհաննիսյանը Էդմոն Մարուքյանին հիշեցնում է Վանաձորի համալսարանի խորհրդի ընտրությունը, որտեղ Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին անձամբ է առաջարկել, որպեսզի նա լինի հոգաբարձուների խորհրդի կազմում:
«Ես եմ զանգել Քրիստ Մարուքյանին, ինչի՞ համար, որովհետև տեսել եմ, որ նա մեծ գործ է անում COAF SMART կենտրոնում և իր արժանիքները, գիտելիքները գնահատելով, խնդրել ենք, որ լինի հոգաբարձուների խորհրդի անդամ»,- շեշտեց Հովհաննես Հովհաննիսյանը և հավելեց.
«Ի՞նչ արտահայտություն է՝ խցկվել խորհրդի մեջ, պարոն Մարուքյան, չեն խցկվում, առաջարկվում է: Ձեր եղբորն էլ առաջարկվում է, գալիս՝ ներառվում է, ոչ թե խցկվում»:
Հովհաննես Հովհաննիսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը հետաքրքրվում Երևանի պետական և Ագրարային համալսարաններով:
«Որովհետև մեկում թեկնածուներից մեկը՝ ձեր ընկերն էր»:
Մարուքյանը դահլիճից արձագանքելով ծիծաղելով նշեց, թե ինքը ընկեր չունի:
Մանրամասն՝ տեսանյութում: